ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ հաշվետվությունը կամ Վահագ Ռաշի համերգը Իջևանում ...

31.05.2013 թ.
ՀՀ, ք. Իջևան, Երևանի պետական համալսարանաի Իջևանի մասնաճյուղ
Տեղի ունեցավ մանսաճյուղի Ուսանողական գիտական ընկերության կազմավորումցի ի վեր անդրանիկ հրապարակային հաշվետվությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա սեղմ ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը և նպատակները: Այնուհետև առաջարկեց դիտել ՈՒԳԸ-ի գործունեության վերաբերյալ տեսանյութ, որը պատրաստվել էր ընկերության անդամների կողմից:
Տեսանյութը դիտելուց հետո Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ շնորհալի և ակտիվ ուսանողները միշտ գտնվել են թե՛ուսանողական գիտական ընկերության, թե՛ մասնաճյուղի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին ակտիվ ուսանողները պարգևատրվել են նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից: Ապա պատվոգրեր ստանալու համար բեմ հրավիրեց վերջին 3-4 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ի աշխատանքներին առավել ակտիվորեն մասնակցած ուսանողներին: Նրանք ընտրվել էին բոլոր մասնագիտություններից՝ գլխավորապես ավարտական կուրսերից:
Այնուհետև շնորհակալագրեր և գրքեր ստացան ՈՒԳԸ-ին աջակցած և նրա հետ համագործակցած անձինք, կառույցների անդամները կամ ղեկավարները:
Շնորհակալագիր տրվեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին՝ կազմավորումից ի վեր կառույցին ցուցաբերած համակողմանի աջակցության համար:
Տնօրենը շնորհակալություն հայտնեց նվերի և շնորհակալագրի համար, շնորհավորեց ՈՒԳԸ-ին և պարգևատրվողներին, խոսեց ակտիվության, սովորելու և ինքնադրսևորվելու կարևորության մասին:
Ուսանողական գիտական ընկերությունը նախատեսել էր անակնկալ:
Վերջում ելույթ ունեցավ երիտասարդ երգիչ Վահագն Ռուշանյանը (Վահագ Ռաշ), որը կատարում է մեծ մասամբ հայ գրողների (Ե.Չարենց, Մ.Մեծարենց, Հովհ.Շիրազ, Վ.Տերյան, Ս.Կապուտիկյան) բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ նա կատարեց 4 երգ՝ «Լուսամփոփի պես աղջիկ», «Անուրջներ», «Հայուհի գեղեցիկ», «Աշնան քամի»:
http://ijevan.ysu.am/sss-is-awarded-to-active-students-and-supporters/